Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վառոդի տակառի վրա

Վառոդի տակառի վրա
22.09.2023 | 16:59

Լուր ստացա Արցախից։ Ինձ հայտնում են, մասնավորապես Մարտունու շրջանից, որ տարածքում անկառավարելի վիճակ է։ Փողոցները դատարկ են , բնակարանները անմարդաբնակ։ Երկրում մոլեգնում է սովը։ Մարդիկ սփռված են անտառներում, սարերում ու ձորերում։ Սարսափը սև ամպի պես կախված է ծերերի, երեխաների ու կանանց վրա։ Ալիևը հայտարարել է, որ գերեվարելու է պատերազմին մասնակից 30 000 տղամարդկանց, որոնք ստրուկի նման աշխատելու են Ադրբեջանում, այնպես ինչպես համակենտրոնացման ճամբարում։

Ամենուրեք տիրում է անտերությունն ու անճարակությունը։ Արցախցիներն իրենց ֆիզիկական գոյության պահպանումը տեսնում են դեպի Հայաստան գաղթում։

Փակ են բոլոր ճանապարները։

Առաջին հերթին դա ձեռք չի տալիս Հայաստանի իշխանություններին։

Սեփական ժողովրդի դժգոհությունն ու զայրութն էլ բավական է «վայելքի» համար։

Վարչապետարանը նստած է վառոդի տակառի վրա։ Հարյուր քսան հազար գաղթականների հոսքը Հայաստան, արյան այն գետն է, որի հորձանքներում ի սպառ կխեղդվի նիկոլն ու նիկոլիզմը Հայաստանում։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3395

Մեկնաբանություններ